Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Սահակյանի մեկնաբանությունը. «Ես ոնց եղել, չեմ եղել, վատ եմ եղել, դուք ավելի վատն եք»։ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
d7771da5e7fef6319b10a91bcec50cb8

Սկզբից Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը չէր ուզում մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը. «Դա առաջին նախագահի տեսակետ չէր, նեղ կուսակցական շահերից ելնելու մի փորձություն էր»։ Այդ հարցազրույցից պարոն Սահակյանը տպավորություն է ստացել, որ Տեր-Պետրոսյանի կարծիքով այս երկրում համակարգային փոփոխությունների կարիք չկա մեկ պատճառով, «որովհետեւ ինքը դեռ կա ինքը առաջին նախագահն է եւ ուղղորդելու հնարավորություն ունի»։ Բայց Գալուստ Սահակյանը հարցազրույցը չի օգտագործի հիշեցնելու համար, թե ով է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա պարզապես «Ա1+»-ին ասում է, թե ինչ տողատակեր է տեսել այդ հարցազրույցում. «Ինքը իր տողատակում ասում է՝ ես ոնց եղել,  չեմ եղել, վատ եմ եղել, դուք ավելի վատն եք»։ Այնուամենայնիվ, պարոն Սահակյանը համաձայն է, Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նույնպես պետք է մասնակցի Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանը, բայց, նրա բառերով, ֆորմատ պիտի առաջանա։ «Պիտի եւ Հայաստանը համաձայնվի եւ Ադրբեջանը»,- բացատրում է նա։։ Բայց դա չի նշանակում, թե Գալուստ Սահակյանը առանց Ղարաբաղի նախագահի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը չի պատկերացնում «Դա նշանակում է ձախողել ընդհանրապես քննարկումները, որը ձեռնտու չէ ոչ միջազգային հանրությանը, ոչ... մենք խաղի կանոններով ենք առաջնորդվում»,- նշում է Գալուստ Սահակյանը։ Ի դեպ, Ազգային Ժողովի նախագահը մի փոքր «կսմթեց» Մինսկի խմբի համանախագահներին, որոնք գրեթե միշտ հանդես են գալիս նույնաբովանդակ հայտարարություններով։ «Պիտի չկրկնվեն անընդհատ նույն ֆորմատով հորդորը եւ Ադրբեջանին, եւ Հայաստանին, բայց միեւնույն ժամանակ մենք կարողացանք հասնել նրան, որ ներքին զրույցներում պարզից էլ պարզ է, որ ամեն ինչ թաքնված է ադրբեջանական կողմում»,- հավելեց նա։