Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիմում Բնապահպանության նախարարին

Հասարակություն
aramayis

Ներկայացնում ենք Համահայկական բնապահպանական ճակատի դիմումը ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին. Բազմաթիվ Փոքր ՀԷԿ-երի կառուցման և անվերահսկելի շահագործման հետևանքով Եղեգիս գետի ավազանի էկոհամակարգն հայտնվել է աղետալի վիճակում: Այստեղ արդեն իսկ գործում են 12 ՓՀԷԿ, ևս 8-ն էլ նախատեսվում է կառուցել և շահագործել: Օրեր առաջ Եղեգիսի վրա շահագործվող թվով 8 ՓՀԷԿ-երի տարածքների տեղազննման արդյունքում համոզվեցինք, թե ինչ ցավալի վիճակում է հայտնվել գետը: Նախքան իրական պատկերը համապարփակ և մանրամասն ներկայացնելը, խնդրում ենք Ձեզ կոնկրետ միջոցներ ձեռնարկել Եղեգիս գետի վրա, ծովի մակարդակից 1615 մետր բարձրության վրա ջրառ կատարող ՓՀԷԿ-ը շահագործող ընկերությանը պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, քանի որ ջրըունդիչ կայանումբնապահպանական թողքն ընդհանրապես բացակայում էր, իսկ ձկնուղին ամբողջովին չոր էր: Դրանում կարող եք համոզվել՝ նայելով կից ներկայացված լուսանկարները: Խնդրում ենք տեղեկացնել մեզ նախարարության ձեռնարկած միջոցառումների մասին: