Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոհար Շահնազարյանը դուրս մնաց պայքարից

Սպորտ
sport-netadzig1

Էջմիածնում ընթացող նետաձգության Եվրոպայի առաջնությունում այսօր կայացան անհատական մրցումները: Կանանց մրցաշարում հանդես եկող մեր միակ մասնակից Գոհար Շահնազարյանը 1/24 եզրափակիչում 0:6 հաշվով պարտվեց իսպանուհի Ալիսյա Մարինին եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից: Սակայն մեր մարզուհին 2015թ Եվրոպական խաղերի ուղեգիր նվաճելու համար անցկացրեց սփոփիչ մրցամարտ շվեյցարացի Կիանա Դայնեկոյի հետ: Գոհար Շահնազարյանը չնայած պարտվեց 2:6 հաշվով, սակայն դա էլ բավական էր ուղեգիր նվաճելու համար: