Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ հրատարակիչներ տպող սարքից ավել չեն»

Հասարակություն
photo

«Գրքի հարթակ» միջազգային նախագիծը ավարտեց իր առաքելությունը Հայաստանում: Եվրոպական միության կողմից ֆինանսավորող նախագիծը երկուսուկես տարիների ընթացքում իրականացրեց բազմաթիվ դասընթացներ ու միջոցառումներ հայ հրատարակիչների, հեղինակների ու խմբագիրների հետ: Նախագծի շրջանակներում տեղի ունեցան բազմաթիվ շնորհանդեսներ, ինչպես նաև 10-ից ավելի փորձի փոխանակում ու վերապատրաստում օտարերկրյա կազմակերպություններում: «Next page» հիմնադրամի տնօրեն Յանա Գենովան Հայաստանում իր աշխատանքի այս երկուսուկես տարիների ընթացքում հասցրել է նկատել, որ այստեղ խնդիրները քիչ չեն.« Շուկան շատ փոքր է և դա ոչ թե նրանից է, որ մարդիկ վճարունակ չեն, այլ ընթերցողներն են քիչ: Իհարկե, այս խնդիրը շատ երկրներում կա: Միաժամանակ նոր հրատարակված գրքերը շատ անգամ չեն հասնում մարզեր, մինչդեռ նման սահմաններ ունեցող երկրում պետք է այսպիսի խնդիր չլիներ»: Յանա Գենովան խոստովանեց, որ ամենամեծ թերությունը, որ նկատել է հայկական գրատպության ոլորտում, դա պրոֆեսիոնալների պակասն է.«Շատ հրատարակիչներ տպող սարքից ավել չեն և թվում է , թե տպելով մեծ լավություն են անում հեղինակներին, պրոֆեսիոնալ հրատարակիչներ Հայաստանում քիչ կան»:   Նախագծի կազմակերպիչները դեռ հստակ չեն կարող ասել, թե հետագայում նմանատիպ ինչ միջոցառումներ կանցկացվեն Հայաստանում, բայց համոզված են, որ իրենց փոխանցված խթանը դեռ երկար կբավականցնի: