Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ուշադրություն. Քաղաքում ապօրինի դրամահավաքություն է իրականացվում (տեսանյութ)

Քաղաքում ապօրինի դրամահավաքություն է իրականացվում «Պարգևիր ժպիտ» հասարակական կազմակերպության անվան տակ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կազմակերպության նախագահ Լիանա Մանուսաջյանը։ Նա տեղեկացրեց, որ հասարակական կազմակերպությունը մանկատան երեխաների համար միայն խաղալիքներ է հավաքում. «Սակայն քաղաքում դրամահավաքություն է իրականացվում մեր անվան տակ, ինչը մենք երբեք չենք անում։ Ամենազավեշտալին այն է, որ շատ արկղերում մեր լոգոն է պատկերված, որը անհատական պատվեր է, խախտվում է նաև մեր հեղինակային իրավունքը»,- ընդգծեց նա։ Նախագծի հեղինակ, The Laboratory ընկերության հիմնադիր Արուսիկ Մկրտչյանը նշեց, որ տարբեր շահարկումներից խուսափելու համար իրենք միշտ միայն խաղալիքներ են հավաքել և նվիրաբերել մանկատներին, սակայն գումարի հարց երբեք չի եղել. «Ես ապշեցի, որ իմացա, որ մեր անվան տակ սկսել են տներից տուն գնալ, ինչպես նաև փողոցում գումար հավաքել՝ տալով ինչ-որ երեխաների անուններ։ Մեզ այս ամենի մասին ասել են մեր ընկերները, որոնց տուն նույնպես այցելել են»,- ասաց նա։