Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մաշտոցի արձանի մոտ նկարվում են, բայց ռուսերեն են խոսում» (տեսանյութ)

Հասարակություն
screenshots00012

«Համշենահայ» անվանումը պայմանական է. «Մարդկանց մոտ սխալ տպավորություն կա, որ համշենցի հայը դա մահմեդական հայն է: Համշենցին հայ քրիստոնյա հայն է, ինչպես որ մշեցին, չնայած, որ մի մասը իսլամ է ընդունել։ Մշեցիների մոտ, վանեցիների մոտ կան իսլամ ընդունածներ» այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով համշենահայերի ինքնությանը նշեց «Ձայն Համշենական» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը: Նա ընդգծում է՝ համշենցիները իրենք իրենց կոչում են տրապիզոնցիներ, ջենիկցիներ, կորդեցիներ, կիրակուսցիներ և այլն։ Պարոն Վարդանյանը անդրադարձավ նաև համշենահայերի ձուլման խնդրին՝ հիմնական պատճառներից մեկը համարելով դպրոցների բացակայությունը կամ դրանց քանակը։ «Կրասնոդարում, որտեղ շատ են Ղրղըզստանից և Ղազախստանից գաղթած համշենահայերը , 140 դպրոցներից ոչ մեկը հայկական չի».-նշեց պարոն Վարդանյանը: Դպրոցներ չլինելու պատճառներից մեկն էլ պարոն Վարդանյանը համարում է հայերենի ուսուցիչների բացակայությունը: Մեծ դեր է խաղում նաեւ ծնողների դիրքորոշումը. «Շատ ծնողներ իրենց երեխայի ապագան տեսնում են Թուրքիայում կամ այն երկրում, որտեղ իրենք ապրում են և հայկական դպրոց հաճախելով՝ հայ երեխան ապագա չի ունենում տվյալ երկրում»,-ասաց նա «Ձայն Հմաշենական» թերթի խմբագիրը ցավով արձանագրում է մի երեւույթ,որը կա սփյուռքի հայկական համայնքներում. « Լավ եք անում, տեղադրում եք Մաշտոցի արձանը, բայց ամենամեծ արձանը այն կլիներ, որ դուք պահեիք հայկական դպրոցները և հայերեն խոսեիք»: