Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորը ճնշո՞ւմ է գործադրում «Վերնիսաժ»-ի կրակոցների գործով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
akcia-1

Ինչո՞ւ են իմ միակ ժառանգին տարել եւ կալանավորել։ Այսօր Կառավարության շենքի դիմաց այս հարցի պատասխանն էր փորձում ստանալ մայիսի 17-ին Երեւանի Կենտրոնում՝ Վերնիսաժի կրակոցների դեպքերով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը եւ նրա հարազատները ամեն կերպ փորձում են ճնշում գործադրել հրազենային վիրավորում ստացած Վալերի Հովհաննիսյանի վրա, որպեսզի իրենց ցանկալի ցուցմունքը տա։ «Իմ երեխան ցուցմունք տվող չի, թող Յուվեցի Կարոն դա լավ իմանա ու մոռանա իմ երեխայի մասին»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ մայիսի 17-ին պատգամավորի փեսան՝ Գոռ Առաքելյանը, կրակոցներ էր արձակել։ Արդյունքում 5 անձ հրազենային վնասվածք էր ստացել։ Վալերի Հովհաննիսյանի մորը հատկապես վրդովվեցնում է այն հանգամանքը, որ որդուն պատգարակով են տարել դատարան եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը։ «Ով է տեսել տուժածին վերցնեն կալանավորեն՝ հաստ աղին կողքից կախ ընկած։ Դահիճավարի, այդ ինչ կերպ տարան, ուղեղիս մեջ ուղղակի չի տեղավորվում»,- շարունակում է Վալերի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։ Այս գործով տուժող չկա։ Մայրը նշում է, որ պայքարելու է մինչեւ վերջ։ Կառավարության շենքի մոտ էր նաեւ ազգությամբ եզդի Սիաբան Ազմանյանը,ով պատրաստվում է հենց Հանրապետության հրապարակում ընտանիքով նստացույց եւ հացադուլ սկսել, եթե որդու՝ Էդիկ Ազմանյանի նկատմամբ կայացված դատավճիռը չբեկանվի։ Որդին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման սիրած անչափահաս աղջկան փախցնելու համար։Աղջիկը եւս բողոք չի ներկայացրել. գործն արդեն Վճռաբեկ դատարանում է։ «Խնդրում եմ ընկեր Կոստանյանին մեր գործերով զբաղվի եւ երեխաներին թողնի, որ ընտանիք կազմեն, ոչ թե ընտանիք քանդեն»,- ասաց Սիաբան Ազմանյանը՝ դիմելով Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։ Հաշմանդամություն ունեցող օդաչուներն էլ պահանջում են իրենց հասանելիք գումարները, որոնք չեն ստանում արդեն 7 տարի։ Նրանք այլեւս չգիտեն, ում դիմեն։ «Հայաստանում ոչ թե օրենքներն են աշխատում, այլ նայում են մեկ անձի տրամադրությանը»,- նշում է օդաչու Սեյրան Սարգսյանը։ akcia