Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միտումնավոր քաղաքականություն քրիստոնյաների դեմ (տեսանյութ)

Քաղաքականություն
Sargis

ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ սկսված հակամարտությունը լուրջ վտանգ է նաեւ փոքրամասնությունների, մասնավորապես քրիստոնյանների համար։ Արաբագետ Սարգիս Գրիգորյանը համոզված է, որ իսլամիստները քրիստոնյանների նկատմամբ միտումնավոր քաղաքականություն են վարում, որպեսզի նրանք լքեն տարածքը։ «ՀԱՄԱՍ-ը փորձում է ցույց տալ, որ ինքը դուրս չի մնում տարածաշրջանային զարգացումներից, ավելին՝ նրան ձեռնտու է, որ տարածաշրջանում  մնա լարվածությունը»,- ասաց նա։ Խոսելով մյուս կողմի՝Իսրայելի մասին, Սարգիս Գրիգորյանը նկատեց, որ նա փորձում է որոշակի ժամանակահատվածով հետ մղել իսլամական արմատական կառույցներից եկող վտանգը։ ՀԱՄԱՍ-Իսրայել հակամարտության հետեւանքով զոհերի թիվը մի քանի օրում հասել է 700-ի։ Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ նման կարգավիճակը դեռ շարունակական է լինելու, իսկ հակամարտությունը կավարտվի զինադադարով։