Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատահարներ. Կան վիրավորներ

Հասարակություն
489480ea4711ff461b9b5e22751ba4b1

Հուլիսի 23-ին, ժամը 23.45-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հանրապետության և Արամի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջին ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հուլիսի 23-ին, ժամը 10.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 52 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Սվետլաննա Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հուլիսի 23-ին, ժամը 13.40-ին, Երևանի Բագրատունյաց փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող ճանապարհահատվածում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հուլիսի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Քրաֆտեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 42-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հուլիսի 23-ին, ժամը 19.30-ին, «Մերսեդես-Բենց Տ-320» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում բախվել է կայանված «ՎԱԶ-2106»-ի, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն Հուլիսի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Կորսա» և «Հոնդա Սոնատա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Հոնդա Սոնատա»-ի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հուլիսի 23-ին, ժամը 14.15-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 2002 թ. ծնված Տիգրան Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: