Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գողություն, սպանություն, վթար. տվյալներ ամփոփագրից

Հասարակություն
06e460e0e435c5036ede83eba31a077f

ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` հուլիսի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 17-ը, խարդախության` 8 դեպքից 6-ը, յուրացման՝ 2, սպանության, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գողության՝ 4 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: