Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպանատունը՝ դեպի Հայաստան թռիչքների անվտանգության վերաբերյալ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
a208d4d9d6eafc59dc856ea4b054f8a3

Երեւանում ԱՄՆ դեսպանությունը հարցումներ է ստանում դեպի Հայաստան օդային թռիչքների անվտանգության վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ «Մենք դեպի Հայաստան թռիչքների վերաբերյալ որևէ սպառնալիքի մասին տեղեկացված չենք, բայց առաջարկում ենք կապվել ավիաընկերությունների հետ թռիչքների անվտանգության մասին լրացուցիչ տեղեկությունների համար: Ամերիկայի քաղաքացիները, ովքեր ճանապարհորդելու են Ռուսաստանի Դաշնություն պետք է տեղյակ լինեն, որ Պետդեպարտամենտը հրապարակել է ճամփորդական զգուշացում Ռուսաստանի համար, որի տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ։ ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր այցելելու են կամ բնակվում են Հայստանում, խրախուսում ենք գրանցվել «Պետդեպարտամենտի խելամիտ ճանապարհորդների գրանցման» STEP ծրագրում : Այս ծրագրում գրանցվելը Ձեզ հնարավորություն է տալիս ստանալ Պետդեպարտամենտի անվտանգության զգուշացումները և մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ ԱՄՆ հյուպատոսւթյանը հնարավորություն է տալիս կապվել ձեր հետ արտակարգ իրավիճակներում: Եթե դուք ինտերնետ կապ չունեք, ապա պարզապես գրանցվեք մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանում»,- ասված է հաղորդագրության մեջ: