Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

137 660 դրամ՝ հանուն «Պաշտպանող պատ»-ի

Հասարակություն
Aygepar

137 660 դրամ գումարվեց Այգեպարի «Պաշտպանող պատ»-ի համար հավաքվող միջոցներին:Ամփոփվել են հուլիսի 19-ի հանգականության արդյունքները։ Այդ օրը Հայ օգնության ֆոնդի «Այո» հարթակի երիտասարդներին միացան հարյուրավոր մարդիկ ու իրենց մասնաբաժինն ավելացրին Տավուշի մարզի Այգեպար գյուղի դպրոցն ու մանկապարտեզը «Պաշտպանող պատ»-ով անվտանգ դարձնելու նախաձեռնությանը: Այգեպարը 648 բնակիչ ունի, գյուղի դպրոցում 54 աշակերտ է սովորում, իսկ մանկապարտեզ հաճախում է 25 երեխա: Գյուղը շատ մոտ է Ադրբեջանի հետ սահմանին, որոշ տներ սահմանից ընդամենը 100 մետր են հեռու, մանկապարտեզի ու դպրոցի շենքերը հեռու են մոտ 700 մետր: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը այգեպարցիների առօրյայի մի մասն են, իսկ ադրբեջանցիների կրակոցներն ուղղված են հիմնականում քաղաքացիական շինություններին, դպրոցին ու մանկապարտեզին: Դպրոցը մի քանի անգամ արդեն վնասվել է, իսկ փամփուշտները պատուհաններից ներս թափանցելով՝ ճակատագրական վտանգի են ենթարկել դպրոցական երեխաների կյանքերը: Դպրոցի դիմացը գտնվող խաղահրապարակում չափազանց վտանգավոր է գտնվել հրազենային կրակոցների պատճառով: Կրակոցները անմասն չեն թողել նաև Այգեպարի մանկապարտեզը` ինչից հետո դաստիարակաները խուսափում են երեխաներին խաղասենյակ կամ բակ տանել: Երեք մետր բարձրություն և 70 մետր երկարություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցն ու մանկապարտեզը փամփուշտներից, և երեխաները հնարավորություն կունենան անվտանգ պայմաններում ուսանել ու խաղալ: