Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մարտի 1-ին «փրկվածներին» են դատում (տեսանյութ)

Այսօր իրականում մեզ չեն դատում, այլ դատվում է ժողովրդի ըմբոստ ոգին։ Այսօր դատարանում հայտարարեց «Շանթ Հարությունյան եւ ընկերները» գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանը. «Սա վերջին ակտիվ բազան է, որը ի վիճակի է պայքարել իր իրավունքների համար»,-ասաց նա։ Նրա խոսքերով՝ սա պատվիրված գործ է եւ իրենց պարզապես փորձում են մեկուսացնել։ Իսկ ոստիկանները իրենց ցուցմունքներով պարզապես խայտառակում են իրենց։ «Դրա վառ ապացույցը կարճ հիշողություն, վատ տեսողություն ունեցող ոստիկաններն են, որոնք կարող են իրենց թույլ տալ ճղված ջինսով կանգնել դատարանի դահլիճում։ Այստեղ գործում է այն օրենքը, որ ոչ թե արդար դատելն է, այլ արդարությանը դատելն է»,- ասաց փոխգնդապետ Վարդան Վարդանյանը։