Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլ է հայտարարել

Հասարակություն
0b77fdbbd28470c124a59664a9bee034

Ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը` նա պահանջներ է ներկայացրել ՔԿՀ վարչակազմին` տարբեր խցերի տարբեր դատապարտյալների տեղափոխել այլ խցեր: Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Հարություն Խաչատրյանը փորձել էր կտրել երակներն` այդպիսով վարչակազմից պահանջելով իրեն հասանելիք դեղամիջոցների քանակից ավելին ստանալ: Ցմահ դատապարտյալի հարազատները վստահեցնում են, որ հացադուլի մեջ գտնվող Հարություն Խաչատրյանին ՔԿՀ բժիշկները կաթիլային համակարգ են միացրել, ինչը հակասում է հացադուլի սկզբունքներին: Գոռ Ղլեչյանը վստահեցնում է` կաթիլային միացվում է ծայրահեղ դեպքում, երբ հացադուլից շատ օրեր են անցել ու հացադուլավորի վիճակը բարդացել է. «Կաթիլային բժիշկները կարող են միացնել միայն հացադուլ հայտարարածի համաձայնությամբ, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա»: Այժմ ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանը գտնվում է առանձին խցում եւ ՔԿՀ բժիշկների ամենօրյա հսկողության տակ: