Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաթենիկ Հովհաննիսյանը 29-րդն է աշխարհում

Սպորտ
sport-atletika

Այսօր ԱՄՆ-ում մեկնարկած աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մարզիկներից առաջինը մրցասպարեզ մտավ Սաթենիկ Հովհաննիսյանը: Հեռացատկի կանանց մրցումներում մեր մարզուհին ցույց տվեց 5,66 մետր արդյունք եւ 34 մասնակիցների մեջ զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեգուհի Նադյա Ակպանա Ասսան, որը ցատկեց 6 մ 39 սմ: Աշխարհի առաջնությունում Հայաստանից հանդես կգան նաեւ եռացատկորդ Լեւոն Աղասյանը եւ սկավառականետորդ Սուրեն Խաչատրյանը: Նրանք մրցասպարեզ կմտնեն հուլիսի 25-ին: