Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ը դիմել է մյուս խմբակցություններին

Քաղաքականություն
c33f16c8128171acd9a0f39fbed3e16d

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը շնորհակալություն է հայտնել Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փաստով մտահոգ «Արդարություն» և «Ագրարային» կուսակցություններին, «Ընդվզում» շարժմանը, «Մենք», «Ապագայի կրթություն», «Աշխատավորների շահերի պաշտպանություն շարժում», «Գլոսսա» իրավապաշտպան, «Արարատի սպառողների պաշտպանություն ասոցիացիա» հասարակական կազմակերպություններին և ՀՀ բազմահազար քաղաքացիներին ՕԵԿ հրավիրած հանրահավաքին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Քաղաքական խորհուրդը գոհունակությամբ արձանագրել է, որ վերը նշված կազմակերպությունների հետ ձևավորվել է հասարակական-քաղաքական կենսունակ պլատֆորմ: Հաջորդիվ քաղխորհուրդը քննարկել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին, ինչպես նաև կուսակցության կազմակերպչական խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Ըստ այդմ. «Օրինաց երկիր» կուսակցությունը, դեռևս ս/թ. հունիսի 26-ին դիմել էր ՀՀ վարչական դատարան` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 07.06.2013 թվականի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին» № 190-Ն և 07.06.2013 թվականի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին» № 192-Ն որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով: Չնայած դիմումի քննարկման մերժման` դատարանի որոշմանը, որը բացարձակապես զուրկ է փաստարկված հիմնավորումներից և պարունակում է ընդամենը ֆորմալ պատճառաբանություններ, կուսակցությունը 2014 թվականի հուլիսի 10-ին կրկին անգամ դիմել է ՀՀ վարչական դատարան` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին» արդեն 2014 թվականի հուլիսի 1-ի № 233-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Միևնույն ժամանակ կուսակցությունը համապատասխան դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` վերանայելու սահմանված սակագները: Ելնելով վերոշարադրյալից, ինչպես նաև նկատի ունենալով խնդրո առարկա հանդիսացող հարաբերությունների առավել հստակ իրավական կարգավորման անհրաժեշտությունը, «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցությունը դիմել է Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին նախ աշխատանքային խումբ ձևավորելու նախաձեռնությամբ, որը ձեռնամուխ կլինի օրենսդրական նախաձեռնությունների փաթեթի մշակմանը և որոնց ուժով կկանոնակարգվեն գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների ձևավորման սկզբունքները, կհստակեցվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պարտականություններն ու լիազորությունները, հնարավորություն կընձեռվի վերջինիս կազմում եթե ոչ լիիրավ, ապա գոնե խորհրդակցական ձայնի իրավունքով Ազգային ժողովում ներկայացված խմբակցություններից ներգրավելու մեկական ներկայացուցիչներ: Ի դեպ, նման պրակտիկա գործում է ՀՀ Վերահսկիչ պալատի պարագայում: Եվ երկրորդ` ԱԺ-ում ձևավորել մշտական համագործակցության ձևաչափ` բաղկացած խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, որը մշտական ուշադրության կենտրոնում կպահի սակագների թանկացման գործընթացը, կանխարգելիչ առաքելություն կստանձնի այդ ուղղությամբ: ՕԵԿ քաղաքական խորհուրդը ընդգծել է, որ կուսակցությունը շարունակելու է հետևողական պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի խնդրի լուծմանը հասնելու և շղթայական թանկացումներ թույլ չտալու համար: oek   Հ.Գ. Քանի որ հանրահավաքից հետո սոցիալական ցանցերում որոշ անհատներ ակտիվորեն շահարկում և խեղաթյուրում են ՕԵԿ-ի հրավիրած հանրահավաքի մասնակիցների իրական թիվը, կուսակցության լրատվական ծառայությունը հարկ է համարում լրատվամիջոցներին տրամադրել մի քանի լուսանկարներ, որտեղ պարզ երևում է հանրահավաքի բազմամարդ լինելը:  ՕԵԿ մամուլի ծառայություն oek