Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ին «փրկվածներին» են դատում (տեսանյութ)

Քաղաքականություն
shant6

Այսօր իրականում մեզ չեն դատում, այլ դատվում է ժողովրդի ըմբոստ ոգին։ Այսօր դատարանում հայտարարեց «Շանթ Հարությունյան եւ ընկերները» գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանը. «Սա վերջին ակտիվ բազան է, որը ի վիճակի է պայքարել իր իրավունքների համար»,-ասաց նա։ Նրա խոսքերով՝ սա պատվիրված գործ է եւ իրենց պարզապես փորձում են մեկուսացնել։ Իսկ ոստիկանները իրենց ցուցմունքներով պարզապես խայտառակում են իրենց։ «Դրա վառ ապացույցը կարճ հիշողություն, վատ տեսողություն ունեցող ոստիկաններն են, որոնք կարող են իրենց թույլ տալ ճղված ջինսով կանգնել դատարանի դահլիճում։ Այստեղ գործում է այն օրենքը, որ ոչ թե արդար դատելն է, այլ արդարությանը դատելն է»,- ասաց փոխգնդապետ Վարդան Վարդանյանը։ Շանթ Հարությունյանը եւ նրա մյուս ընկերները մեղադրվում են անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ։ Մանրամասները տեսանյութում