Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Ես ձեր երկրի դեսպանն եմ Համբուրգում» (տեսանյութ)

Ծիրան, կոնյակ, հայկական ռադիո, Արամ Խաչատրյան, Սերգեյ Փարաջանով: Սա թերևս այն ամենն էր, ինչ գերմանացի Քրիստոֆեր Մոնդտն ու իր մտերիմները գիտեին Հայաստանի մասին մինչ այստեղ գալը: «Հիմա արդեն կարելի է ասել, ես ձեր երկրի դեսպանն եմ Համբուրգում քանի որ արդեն տարիներ «Ոսկե ծիրանի» մասնակիցն եմ: Իմ գործակալությունն է ապահովում փառատոնի տեխնիկական մասը»,- ասում է նա։ «Ֆիլմ պրոեկցիոն»-ի տնօրեն Քրիստոֆեր Մոնդտն առաջին անգամ «Ա1+» -ի հյուրն էր երեք տարի առաջ, և մեր նրան ուղղված առաջին հարցն էր, թե ինչ փոփոխություններ է նկատում: «Տարեց տարի «Ոսկե ծիրանը» ավելի ու ավելի զարգացում է ապրում: Անփոփոխ է մնում, սակայն, դեռևս ռուսներից ժառանգած տեխնիկան, որն ինչ խոսք խնդիրներ է առաջացնում: Հյուրընկալության առումով շատ ջերմ եք: