Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը սպասում է դիտողությունների

Հասարակություն
23807e4a5e0248ca9b0f5e09c5786170

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի «Օրենսդրություն» բաժնի «Նախագծեր» ենթաբաժնում տեղադրվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 6-ը նախագծերի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկություններն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 59-67-04 հեռախոսահամարով: