Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սպասվում է սպառողական ապրանքների թանկացում (տեսանյութ)

Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացմանը զուգահեռ սպասվում է սննդի բացահայտ եւ թաքնված թանկացումներ։ Հայաստանում բացահայտ գնաճը կկազմի 3 տոկոս, իսկ թաքնվածը՝5 տոկոս։ Այս մասին այսօր ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Ըստ նրա՝ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, իրականացվում են մարքեթինգային հնարքներ։ Օրինակ՝ թթվասերի տարրաների վրա փոխվում է միայն գրամը, այսինքն՝ 450 գրամանոց թթվասերի տարրան ամբողջությամբ պահպանվում է, բայց տարրայի վրա շատ փոքր գրվում է 400 գրամ։ Առաջին հայացքից ոչ մի խաբեություն չկա, բայց սպառողը 10 տոկոսով թանկ է վճարում։ Կամ հրուշակեղենի արտադրանքներում մեծ տուփեր են, երբ դրանք բացում ես ներսում թղթեր են ու շատ քիչ կոնֆետ։ Լինում են դեպքեր, երբ 200 գրամանոց տուփում ընդամենը 180 գրամ կոնֆետ է լինում։