Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վահագն Հովնանյանը չգիտի՝ ով է հաղթել Նախագահի ընտրություններում (տեսանյութ)

Գործարար Վահագն Հովնանյանն արդեն երկու տարի է Ամերիկայից տեղափոխվել է Հայաստան: «Կուզեի կոր կյանքիս մաս մըն ալ հոս անցնե, իմ Հայրենիքիս»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։ Երկու տարվա ընթացքում այս մարդը գրեթե չի տեսել կոռումպացված եւ օրենքների արհամարհանքից խեղճացած Հայաստան։ Ոչ ոք նրա շինարարական բիզնեսին այստեղ չի կպնում.«Ես հարյուր տոկոս օրենքին մեջ կաշխատիմ, իմ պարտքերս կուտամ, իմ տաքսերը կուտամ։ Եթե մինչեւ վերջին կաթիլն էլ պիտի տաս, վերջին կաթիլն էլ կտամ»։ Ամերիկայում, սակայն, գործարարը չի փակել իր բիզնեսը։ Թեպետ երկու տարի այնտեղ չի եղել։ Այստեղ նրան վշտացնում է արտագաղթի ծավալները։ Ինչու՞ են արտագաղթում՝ աշխատանք չունեն: