Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիական ակտիվիստը մանդալաներ է հյուսում (տեսանյութ)

Հասարակություն
mandala-1

Քաղաքացիական ակտիվիստ Անի Խաչատրյանը ոչ միայն պայքարում է, այլ նաեւ փորձում տարածել հայկական մշակույթը։ Թելերից եւ տաշեղների Անին հյուսում է մանդալաներ, որոնք Հայաստանում նորամուծություն են։ «Մանդալա» թարգմանաբար նշանակում է «շրջան» եւ խորհրդանշում տիեզերքը, միասնությունն ու ամբողջականությունը։ Ըստ Անիի՝ յուրաքանչյուր մանդալա իր մեջ կրում է իրեն կյանք տվողի էներգիայի մի մասը։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում այն գործել դրական էմոցիանների եւ բարձր տրամադրության ժամանակ։ Մասնագետները վստահեցնում են՝ բացասական էներգիայով մանդալան պարզապես չի ստացվի։ Տարածված տեսակետը, թե մանդալան ունի հակաքրիտոնեական նշանակություն, Անին չի կիսում։ Նա համոզվել է՝ այն կրոնական պատկանելիություն չունի, ավելին՝ հին հայկական եկեղեցիների նախագծերը ունեցել են մանդալայի տեսք։ Ի դեպ, մանդալանները երբեք չեն կրկնվում։ Այստեղ կարեւոր են գույների ընտրությունը։ Անին նախընտրում է վառ գույներ եւ խորհուրդ չի տալիս օգտագործել սեւը։ Մանդալաններ հյուսող քաղաքացիական ակտիվիստը հիմնականում պատրաստում է ընկերներին նվիրելու համար։ Երբեմն վաճառում է։ Գները տատանվում են 2000-ից մինչեւ 80000 դրամի սահմաններում։ Բիզնեսի մասին դեռեւս չի մտածում, սակայն նրա աշխատանքներով արդեն հետաքրքրված է Թբիլիսիի խանութներից մեկը: mandala (2)   mandala   mandala (3)