Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Տեսուչները սխալ են արձանագրում արագության գերազանցման չափը (տեսանյութ)

Հուլիսի 26-ին ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի ընդունած «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքը, որով արագաչափերի, կարմիր գծերի, տեսանկարահանվող սարքերի արձանագրած տուգանքների չափերը փոփոխվել են: Սակայն վարորդ-ճանապարհապարեկային ծառայություն փոխհարաբերություններում խնդիրներ դեռ կան: Այս մասին այսօր ահազանգեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ արագության գերազանցման չափը տեսուչները սխալ են արձանագրում: «Արագաչափերի արգությունն այնպես են միացնում, անջատում, որ տեսուչի մեքենայի արագությունը գումարվի, բայց մոնտիորի վրա բացակայում է տեսուչի մեքենայի արագությունը: Այստեղ մեծ են կոռոպիցոն ռիսկերը»,- ասաց նա։