Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր նետաձիգներին չհաջողվեց մտնել եզրափակիչ փուլ

Սպորտ
sport-netadzik

Էջմիածնում անցկացվող նետաձգության Եվրոպայի առաջնությունում այսօր մեկնարկեցին թիմային մրցաշարերի որակավորման փուլերը: Տղամարդկանց մրցումներում Հայաստանի ընտրանին (Վասիլ Շահազիզյան, Գեւորգ Հազարումյան, Դավիթ Խաչատրյան) վաստակեց 1798 միավոր եւ 31 երկրների մեջ գրավեց 29-րդ տեղը: Հայաստանի կանանց հավաքականը ավելի անհաջող հանդես եկավ: Մեր մարզուհիները (Գոհար Շահնազարյան, Նունե Վասիլյան, Հայկուհի Մարգարյան) 19 երկրների պայքարում 1627 միավորով եզրափակեցին մրցաշարային աղյուսակը: Խառը զույգերի մրցումներում Գոհար Շահազիզյան – Վասիլ Շահազիզյան մեր զույգը վաստակեց 1195 միավոր եւ 29 մասնակիցների մեջ գրավեց 27-րդ տեղը: Այդպիսով, մեր նետաձիգներին չհաջողվեց մտնել եզրափակիչ փուլ եւ շարունակել մեդալների համար պայքարը: