Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի արտահոսք Երեւանում` հրդեհի բռնկումով

Հասարակություն
գազ

Հուլիսի 23-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 8 շենքի արտաքին պատով անցնող գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.08-ին, մարվել` 13.13-ին: Մասամբ այրվել է բնակարաններից մեկի խոհանոցի պատուհանը: