Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահագն Հովնանյանը չգիտի՝ ով է հաղթել Նախագահի ընտրություններում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
2b398f7b2bae8312d7e274e3b65472bc

Գործարար Վահագն Հովնանյանն արդեն երկու տարի է Ամերիկայից տեղափոխվել է Հայաստան: «Կուզեի կոր կյանքիս մաս մըն ալ հոս անցնե, իմ Հայրենիքիս»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։ Երկու տարվա ընթացքում այս մարդը գրեթե չի տեսել կոռումպացված եւ օրենքների արհամարհանքից խեղճացած Հայաստան։ Ոչ ոք նրա շինարարական բիզնեսին այստեղ չի կպնում.«Ես հարյուր տոկոս օրենքին մեջ կաշխատիմ, իմ պարտքերս կուտամ, իմ տաքսերը կուտամ։ Եթե մինչեւ վերջին կաթիլն էլ պիտի տաս, վերջին կաթիլն էլ կտամ»։ Ամերիկայում, սակայն, գործարարը չի փակել իր բիզնեսը։ Թեպետ երկու տարի այնտեղ չի եղել։ Այստեղ նրան վշտացնում է արտագաղթի ծավալները։ Ինչու՞ են արտագաղթում՝ աշխատանք չունեն: «Հպարտ ժողովուրդ ենք եղած, երբեք մուրացկանություն չենք ըրած, անոնք իրենց ճակտի քրտինքով կուզեն իրենց զավակները ուսում տան, շնորհքով, ճաշ տան, ադ պատվավոր մարդեր են, որ կերթան»,-ասում է նա։։ Գործարարը չգիտի, թե ինչ է օլիգարխը, ինքը այդպիսի բառ չի լսել։ Ինքը երբեք իշխանության հովանավորությունը չի վայելել եւ իշխանությանը երբեք ոչինչ չի խնդրել։ Բայց գոնե տեղյա՞կ է, որ Հայաստանը իշխանության հովանավորությունը վայելող գործարարներ կան. «Հարկավ գիտենք»,- հնչում է պատասխանը։։ Բայց վայ նրան, ով պարոն Հովնանյանին իր բիզնես գործունեության համար քարշ կտա դատարանի դռները՝ ինքն ինչ-որ պետքն է՝ կհասկացնի.«Հարկավ պիտի հասկացնեմ տվյալ ժողովուրդներին, որ ասանկ-ասանկ հոտեր կառնենք կոր»։ Ամերիկահայ գործարարը խուսափում է մտածել Հայաստանում անընդհատ կեղծվող ընտրությունների, բազմաթիվ այլ անօրինականությունների մասին։ Նա նույնիսկ չգիտի, թե ով է հաղթել 2013-ի ընտրություններում, գիտի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը քվեներով մոտ էր առաջին տեղը գրավածին. «Չեմ գիտեր ով էր հաղթողը, բայց դա լավ նշան էր ապագա ընտրություններուն»։ Մարտի 1-ի մասին գործարարը լսել է՝ ժողովուրդը ոտքի ելավ, իրեն ցույց տվեց։ Հիմա չգիտի՝ կկրակի՞ նորից իշխանությունը ժողովրդի վրա. պիտի որ չկրակի։ «Կառավարությունն էլ նույն ձեւն է, իշխանություն մըն է, կուզե մեջը մնա, որ իր ուզածն ընե»,- ասաց նա Ի դեպ, գործարարը չհերքեց, որ մեր իշխանություններից որոշ մարդիկ բնակարաններ են գնել իր թաղամասում՝ «վստահ եմ, որ կան, բայց չեմ գիտեր՝ ովքեր են» «Երբեք չեմ հետապնդեր ատիկա... Իմ գրպանը դրամ չի դներ ատիկա»,- ամփոփեց նա։