Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշմանդամություն ունենալը չի խանգարի դառնալ լավագույն ընտանիք

Հասարակություն
0012

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է ՀՀ նախագահի մրցանակի «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթի Երևանը ներկայացնող հաշմանդամություն ունեցող մարզիկներին ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բարի երթ մաղթել նրանց այդ մարզական ստուգատեսում: Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը, ի թիվս այլ ծրագրերի, այսուհետ ևս հնարավորին նպաստելու է հաշմանդամ մարզիկների ակտիվ ներգրավվածությանը մարզական միջոցառումներին: Հաշմանդամ մարզիկները քաղաքապետի տեղակալին վստահեցրել են, որ հավուր պատշաճի են պատրաստվել մրցումներին, ներդնելու են ողջ կարողությունները հաջողության հասնելու համար և խնդրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցել իրենց երախտագիտությունը մշտական աջակցության, ինչպես նաև տվյալ մրցաշարին մասնակցելու անհրաժեշտ գույքով, մարզական հանդերձանքով և հաշմանդամասայլակներով ապահովելու համար: «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթում Երևանը կներկայացնի հաշմանդամություն ունեցող անձանց երևանաբնակ 5 ընտանիք և մեկական ընտանիք Չարենցավանից և Վարդենիսից: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն