Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գոնե մեկ անգամ մոմ վառենք, նոր մեր հոգին ավանդենք» (տեսանյութ)

Հասարակություն
Berdi-ekexeci

Սահմանամերձ Բերդ քաղաքը շուտով կունենա իր եկեղեցին։ Սուրբ Գևորգ եկեղեցու շինարությունը դադարեցվել էր 2007 թվականին՝ առանց պատճառաբանության։ 2012թ վերսկսվել է շինարարությունը, որն արդեն մոտենում է ավարտին։ Եկեղեցու շինարարության հիմնական մասը ֆինանսավորել է Մայր Աթոռը, որոշ մասը ֆինանսավորել է ամերիկացի բարերարը, սակայն անմասն չի մնացել նաև տեղի համայնքը։ Տեր Արամ քահանա Միրզոյանի խոսքերով՝ նորակառույց եկեղեցին կդառնա հանդիպման վայր Աստծո հետ և կօգնի մարդկանց՝ հույսով ներշնչվել այս առանց այդ էլ ծանր պայմաններում։ «Ես ուրախանում եմ շփվելով ժողովրդի հետ, տեսնելով, որ մարդիկ իսկապես սպասում են, շատ սպասված պետք է լինի եկեղեցու բացումը, տարեցներն ասում են. «Գոնե մեկ անգամ մոմ վառենք,  նոր մեր հոգին ավանդենք», իսկ երիտասարդները սպասում են եկեղեցու բացմանը, որպեսզի այստեղ պսակադրվեն, նորապսակները իրենց առաջնեկին մկրտեն և այլն»,-«Ա1+»-ի զրույցում ասաց Տեր Արամը։ Եկեղեցու բացումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, Խաչվերացի տոնին։