Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետն արձագանքել է Այվազովսկու գողացված վրձնի խնդրին

Հասարակություն
69254

Արդեն մի քանի տարի շարունակ Այվազովսկու երևանյան հուշարձանը կանգնած է առանց վրձնի: Այս խնդիրը պարբերաբար բարձրաձայնվել է տարբեր անձանց և կազմակերպությունների կողմից: Խնդրով մտահոգ էր և լրջորեն պայքարում էր նաև լուսահոգի դերասան Ազատ Գասպարյանը: Սակայն Այվազովսկին դեռ անվրձին է ... Վերջերս խնդիրը նորից դարձել է ակտուալ և տարբեր օղակների լայն քննարկման առարկա: Հավանաբար դա կապված է օրերս ռուսաստանաբնակ հայ նկարչուհի Նարի Յանի կողմից արված հայտարարության հետ: Համաձայն դրա նա պատրաստվում է ցուցահանդես-վաճառք կազմակերպել և գոյացած համեստ միջոցներով վերականգնել Այվազովսկու գողացված վրձինը և մոտակայքում տեսախցիկ տեղակայել: "ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը" այս ընթացքում փորձել է հասկանալ քաղաքապետարանի դիրքորոշումը այս խնդրի վերաբերյալ: Իր ֆեյսբուքյան էջի միջոցով քաղաքպետ Տարոն Մարգարյանը կենտրոնի հարցադրումներին պատասխանել է. "Մենք սիրով կզբաղվեինք, բայց արձանները գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման վարչության ներքո": Հաշվի առնելով այն հետևողականությունը, որ դրսևորում են այս խնդրով մտահոգ բազում քաղաքացիներ և կազմակերպություններ` վստահորեն կարելի է ասել, որ խնդիրը շուտով լուծվելու է:  «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»