Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները հանդիպեցին

Պաշտոնական
3401_hq-1

Աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին հանդիպում ունեցավ Եվրոպական միությունում նախագահող Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվեց հայ-իտալական օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների։ ԵՄ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։ ԱԳՆ