Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատահար «Չայնի»-ի ոլորաններում

Կարևոր լուրեր Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Հուլիսի 22-ին, ժամը 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` «Չայնի»-ի ոլորաններ կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 30ՏՕ426 (վարորդ` Է. Վ., ծնվ. 1987թ.) և «ԿամԱԶ» մակնիշի 35ԼR273 պետհամարանիշներով ավտոմեքենաները (վարորդ` Գ. Մ., ծնվ. 1966թ.), ինչից Է.Վ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները: ԱԻՆ