Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օձերը՝ Երեւանում

Հասարակություն
309771b4a526525b0f64467f388567fa

Հուլիսի 22-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սիլիկյան» թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ: *** Հուլիսի 22-ին, ժամը 14.28-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Պ.Սևակի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հուլիսի 22-ին, ժամը 10.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի թիվ 93 շենքի բնակարաններից մեկի պատշգամբին օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ: *** Հուլիսի 22-ին, ժամը 09.57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 3-րդ փողոցի թիվ 6 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: