Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուրեղավանի թիվ 1 հանրակացարանը կարող է փլվել բնակիչների գլխին (տեսանյութ)

Հասարակություն
shun

Անիծվածների կամ դժբախտների տարածք. հենց այսպես են իրենց բազմաբնակարանային շենքը անվանում Կոտայքի մարզի Բյուրեղավանի թիվ 1 հանրակացարանի բնակիչները։ Շուրջ 200 մարդ այստեղ ապրում է էքստրեմալ պայմաններում՝ բավական է մեկ ուժեղ հարված, և 4-րդ կարգի վթարային կառույցը կարող է փուլ գալ բնակիչների գլխին։ Հանրակացարանի շենքն այնքան հին է, որ բնակիչները չեն էլ հիշում, թե երբ են այն կառուցել։ Երբևէ չվերանորոգված կառույցի տանիքը վնասված է, խոնավությունից առաստաղն ու պատերը փուլ են գալիս, պատուհանների մի մասը ջարդուխուրդ եղած է, ճռճռացող հատակի վրայով բնակիչները մի կերպ են քայլում, իսկ կոյուղագիծն ու ջրագիծը վաղուց է փտել։ Հանրակացարանի նույն հարկի բնակիչներն օգտվում են ընդհանուր սանհանգույցից: Կոյուղին հաճախ խցանվում է, ծորակը վերանորոգման կարիք ունի, որի հետեւանքով ամբողջ սալահատակը ջրով է պատված, իսկ ձմռանը այն վերածվում է սառցադաշտի։ Բյուրեղավանի թիվ մեկ հանրակացարանի բնակիչներն իրենց հերոս են զգում։ Մանրամասները՝ տեսանյութում