Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ասպարեզում մնաց Հայաստանի մեկ նետաձիգ

Սպորտ
sport-netadzig

Էջմիածնում մեկնարկած նետաձգության Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի պատվիրակներից հաջող հանդես եկավ միայն Գոհար Զահնազարյանը: Մեր մարզուհին հաջող հաղթահարեց որակավորման եւ 1/48 եզրափակիչի փուլերը եւ մտավ 1/24 եզրափակիչ: Այստեղ Գոհար Զահնազարյանն իր դիպուկությամբ կմրցի իսպանուհի Ալիսիա Մարինի հետ, որն ազատ էր մնացել նախնական փուլում: Նշենք, որ եզրափակիչ հասնելու համար մեր մարզուհուն հարկավոր է հաղթահարել եւս 5 արգելք: Կանանց մրցաշարին մասնակցող մեր մյուս երկու մարզուհիները` Հայկուհի Մարգարյանը եւ Նունե Վասիլյանը պարտվեցին իրենց մրցակիցներին եւ դուրս մնացին հետագա պայքարից: Տղամարդկանց մրցումներում մեր բոլոր երեք պատվիրակները չկարողացան հաղթահարել առաջին արգելքը: Վասիլ Շահնազարյանը 0:6 հաշվով պարտվեց բելառուսցի Պավել Դալիդովիչին, Դավիթ Խաչատրյանը զիջեց ֆրանսիացի Թոմաս Կենիգին` 2:6, իսկ Գեւորգ Հազարումյանը` իտալացի Միկելե Ֆրանգիլիին` 2:6: Վաղը տեղի կունենան թիմային առաջնության որակավորման մրցումները: sport netadzig 2