Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արդարացման դատական ակտ՝ 10 տարի անց (տեսանյութ)

10 տարվա դատական քաշքշուկից հետո այսօր 76-ամյա Արտակ Գաբրիելյանը արդարացվեց։ Նա մեղադրվում էր իշխանությունը զավթելու կոչեր անելու համար։ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանը գտավ, որ Արտակ Գաբրիելյանի արարքում հանցակազմը բացակայում է։ Դատարանի այսօրվա որոշումը զարմացրել էր կոմունիստական կուսակցության անդամին։ «Չեմ կարող իմ գոհունակությունը բառերով արտահայտել։ Գտնվեց մի դատավոր, որը բառացիորեն կողմնորոշվեց իմ անմեղության մեջ»,- «Ա1+»-ին ասաց Արտակ Գաբրիելյանը։