Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՄԿ աշխատակիցները մնացել են դրսում (տեսանյութ)

Քաղաքականություն
gev

Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահության անդամ Կառլեն Հարությունյանը շուրջ 4 ամիս չի կարողանում մուտք գործել սեփական աշխատասենյակ։ Նա իր աշխատակիցների հետ մնացել է դրսում։ Պարոն Հարությունյանը մեղադրում է կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանին։ Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը՝ Էդուարդ Թումասյանն արձակուրդում է, նրա փոխարեն պատասխանեց կազմակերպության իրավաբանը՝ տեղեկացնլով, թե Կառլեն Հարությունյանը ՀԱՄԿ-ի կազմից հեռացվել է մարտ ամսին՝ կանոնադրական խախտումներ թույլ տալու՝ անդամավճարը ամիսներ շարունակ չմուծելու համար։ Կառլեն Հարությունյանը շարունակում է պնդել՝ խնդիրը ոչ միայն անդամավճարի ուշացումն է, այլ իր ըմբոստ կեցվածքը։ Մեկ անգամ չէ, որ նա հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ Էդուարդ Թումասյանին մեղադրելով տնտեսական չարաշահումների մեջ։ Իսկ իրավաբան Միքայել Փիլիպոսյանն իր հերթին մեղադրում է Կառլեն Հարությունյանին՝ ՀԱՄԿ-ի միջոցները յուրացնելու մեջ։ Նշենք, որ Կառլեն Հարությունյանն իրեն ՀԱՄԿ_ից հեռացնելու համար դիմել է վարչական դատարան, նրա հայցը կլսվի սեպտեմբերին։ Մանրամասները՝ տեսանյութում