Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն Լեւոն Հայրապետյանի միջոցով միանգամից 2 նապաստակ է խփում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
17.01.12-3181Լովոն-Հայրապետյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը միակն էր, որ չքաղաքականացրեց Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը։ Բայց գիտեր, թե ում է դա ձեռնտու. «Ինչքան քրքրում ես, ձեռնտու էր միայն Ադրբեջանին»։ Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի իշխանությունը համենայնդեպս կապ չունի ռուսահպատակ հայ գործարարի ձերբակալության հետ. «Սա կոնկրետ բարձրաստիճան մարդկանց խումբ է՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի Հետաքննությունների Ֆեդերալ Բյուրոյից»։ Կոմանդոսն ասում է, որ ադրբեջանի հատուկ ծառայությունները վաղուց էին ուզում հայ գործարարի դեմն առնեին՝ վերջինս Ղարաբաղում կառուցել եւ ֆինանսավորում է Սուվորովի անվան ռազմական դպրոցի գործունեությունը, զինում է Լեռնային Ղարաբաղը. «Նրանք կեղծ տեղեկություն են տարածել, որ ինքը ստեղծում է իր սեփական բանակը»։ Լեւոն Հայրապետյանի փաստաբան Արթուր Սաֆարյանը Մոսկվայից հեռախոսազանգով հաստատում է մեղադրանքի եւ ձերբակալության քաղաքական, նաեւ տնտեսական տողատակը, բայց ոչ ադրբեջանցիների մասով. «Համ Բաշնեֆթի բաժնետոմսերի հետ կապված խնդիր է, որ ինքը իբրեւ որպես միջնորդ ա եղել, որ ըտեղ մեքենայություններ են եղել։ Իհարկե, նպատակը վերջնական երեւի էդ բաժնետոմսերի հետ ա կապված»։ Փաստաբան Սաֆարյանն առանց որոշակիացնելու ասում է, որ Լեւոն Հայրապետյանի ձերբակալության ինչ-որ մարդկանց փորձում են ինչ-որ բան հասկացնել. «Ռուսական կողմը փորձում ա մի կրակոցով երկու նապաստակ սպանել՝ համ Ադրբեջանին հաճոյանա, համ էլ բաժնետոմսերի խնդիրը կլուծի»։ Փաստաբանը տեղեկացնում է, որ Լեւոն Հայրապետյանի վիճակը լավ չէ, նրա փաստաբանների խումբը Մոսկվայի քաղաքային դատարանին միջնորդել է, որպեսզի փոխվի նրա խափանման միջոցը. «Միջնորդված է, որպեսզի բժշկական հանձնաժողով ստեղծվի եւ առողջական վիճակը քննարկվի, որպեսզի փոխվի տնային կալանքի, բայց դա քիչ հավանական է»։ Փաստաբանը տեղեկացնում է, որ մինչեւ հիմա պարզ չէ, թե որն է Լեւոն Հայրապետյանի մեղքը, մեղադրանքի փաստաթղթերից դա չի երեւում, միայն երկու օրից պարզ կդառնա, երբ պաշտոնապես կներկայացվի մեղադրանքը։ Ի դեպ, Արկադի Տեր-Թադեւոսյանը համոզված չէ, որ մեր իշխանությունները ոչինչ չեն անում հայ գործարարի խափանման միջոցը փոխելու ուղղությամբ՝ ամեն ինչ չէ, որ արվում է հրապարակային. «Էդ շատ լուրջ հարց ա ու էդ հարցի մեջ կարող ա իրար փոխադարձ զիջումներ անեն, որոնք իրենք կարող են լուծել։ Դա պետական մակարդակով է»։