Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դարպասապահ Արսեն Բեգլարյանը հեռացավ «Շիրակ»-ից

Սպորտ
sport-shirak

Գյումրիի «Շիրակի» նորեկ դարպասապահ Արսեն Բեգլարյանը, երկկողմանի համաձայնությամբ, այսօր խզել է ակումբի հետ կնքած պայմանագիրը: Այդ մասին տեղեկացնում է «Շիրակի» մամուլի ծառայությունը: Արսեն Բեգլարյանը «Շիրակի» հետ պայմանագիր ստորագրել էր հունիսին 23-ին: Նա մասնակցել էր միայնակ ընկերական հանդիպումներին եւ Եվրոպայի լիգայի Կարագանդայի «Շախտյորի» հետ առաջին հանդիպմանը: Մի քանի օր անց «Շիրակը» ներկայացնելու է թիմի նոր դարպասապահին: