Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Ռեժիսորը կոչում է, սցենարիստը` մասնագիտություն» (տեսանյութ)

«Ռեժիսորն առաջին հերթին կոչում է, սցենարիստը`մասնագիտություն, գրողը`կոչում է, լրագրողը`մասնագիտություն: Այսինքն` ռեժիսուրա կարելի է չսովորել և հրաշալի նկարել, սակայն սովորել, ինչ-խոսք, պետք է: Ես ուզում եմ, որ իմ ուսանողները դառնան աշխարհի համար հետաքրքիր ռեժիսորներ: Ինձ համար հայկական լավագույն ֆիլմը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմն է»,- ասում է կինոռեժիսոր Ռոման Բալայանը, որը Երևանում անցկացնում է ռեժիսուրայի բարձրագույն կուրսեր: Ես քննադատել ու քննադատում եմ միայն հայերին ու Հայաստանը՝ ասում է Բալայանը. «Որովհետև կարևոր չի, թե որտեղ եմ ապրում, կարևոր է, որ ես ինձ հայ եմ զգում»: Ռոման Բալայանի խոր համոզմունքն է, որ մտավորականը պետք է միշտ քննադատի յուրաքանչյուր իշխանության: