Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Անվճար փաստաբան՝ անհիմն տուգանվածների համար (տեսանյութ)

«Գալիկյան» փաստաբանական գրասենյակը առաջարկում է անվճար ծառայություններ այն քաղաքացիներին, ովքեր խախտումներ չեն կատարել կարմիր գծերով, խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներով կամ արագաչափ սարքերով սահմանված կանոններում, սակայն ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Փաստաբանական գրասենյակի տնօրեն Գարիկ Գալիկյանն այսպիսի որոշում է կայացրել, երբ ինքն է ընկել նման իրադրության մեջ։ Նրան անգամ օրենքով սահմանված ժամկետում չեն ծանուցել իր` իբր կատարած խախտման մասին։ Պարոն Գալիկյանը իմացել է այդ մասին, երբ արդեն նրա բոլոր հաշիվները կալանքի տակ են եղել. «Ըստ օրենքի` եռօրյա ժամկետում պետք է ծանուցեն, բայց մենք չգիտես ինչի շատ ուշ ենք ստանում, կամ ընդհանրապես չենք ստանում, ու իմանում ենք միայն այն ժամանակ, երբ արդեն հաշիվները արգելափակվում են»։