Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը՝ վթարի ենթարկված ավտոբուսի մասին

Կարևոր լուրեր Հասարակություն
bus31

Հուլիսի 22-ին, ժամը 08.30-ին, «Երևան ավտոբուս» ՓԲԸ վարորդ, 1956 թ. ծնված Վաչագան Ա.-ի վարած «Հայգեր» մակնիշի ավտոբուսը Երևանի Աբովյան պուրակից Աբովյան փողոց տանող ուղեմասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել 1990 թ. ծնված Միհրան Կ.-ին և բախվել Աբովյան փողոցում գտնվող «Հայմամուլ»-ի թերթի կրպակին: Պատահարի հետևանքով Միհրան Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։   ՀՀ ոստիկանություն