Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չախալաբերդ. հեռվից լավ պահպանված, մոտիկից անխնամ ամրոցը (լուսանկարներ)

lori

Չախալաբերդ հասնելու համար Լոռու մարզի սահմանամերձ Ջիլիզա գյուղից պետք է քայլել մոտ 3 կմ: Ամրոցը գտնվում է անտառում` Լալվար լեռան բլրի վրա: Չախալաբերդը (Չախկալաբերդ, Չըխլաբերդ, Բազմաբերդ կամ Բազկերտ) կառուցվել է 10-12-րդ դարերում կրաշաղախով կապակցված անդեղիտե քարերով, զբաղեցնում է 4,5 հեկտար տարածք և ունի հանրապետական նշանակություն: Հեռվից այն լավ պահանված է երևում, սակայն հասնելով բերդ` «Ա1+»-ի տեսախցիկն արձանագրեց, որ միջնադարյան այս հուշարձանը ևս անխնամ է, դրա վրա աճում են ծառեր, որոնց արմատները թուլացնում ու հաճախ քանդում են բերդի քարերը: