Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարպետին դուր չի գալիս Հայաստանի միկրոկլիման, տրամադրվածությունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
roman-Balayan-1

«Ռեժիսորն առաջին հերթին կոչում է, սցենարիստը`մասնագիտություն, գրողը`կոչում է, լրագրողը`մասնագիտություն: Այսինքն` ռեժիսուրա կարելի է չսովորել և հրաշալի նկարել, սակայն սովորել, ինչ-խոսք, պետք է: Ես ուզում եմ, որ իմ ուսանողները դառնան աշխարհի համար հետաքրքիր ռեժիսորներ: Ինձ համար հայկական լավագույն ֆիլմը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմն է»,- ասում է կինոռեժիսոր Ռոման Բալայանը, որը Երևանում անցկացնում է ռեժիսուրայի բարձրագույն կուրսեր: Ես քննադատել ու քննադատում եմ միայն հայերին ու Հայաստանը՝ ասում է Բալայանը. «Որովհետև կարևոր չի, թե որտեղ եմ ապրում, կարևոր է, որ ես ինձ հայ եմ զգում»: Ռոման Բալայանի խոր համոզմունքն է, որ մտավորականը պետք է միշտ քննադատի յուրաքանչյուր իշխանության: Նրան բոլորովին դուր չի գալիս Հայաստանի միկրոկլիման, տրամադրվածությունը: Կյանքում թե կինոյում, բոլորի աչքերի մեջ ասես ցեղասպանությունն է կանգնած: Հայ կինոյին այսօր պակասում է հումորը, այնպիսի, ինչպես ասենք՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում. «Ասում են՝ արտագաղթ է: Չեմ հասկանում մարդկանց, որոնք գումար վաստակելու առանձնակի ունակություն չունեն,սակայն մեկնում են երկրից ու օտար հողում ապրում բարեկամների հաշվին»: Ըստ վարպետի՝ ճիշտ մթնոլորտ է պետք ստեղծել ու հետաքրքրել երիտասարդներին, որ չցանկանան մեկնել, հատկապես շնորհալիները: Բայց հարց է` դա որևէ մեկին պե՞տք է։ Նա վերջում ավելացնում է. «Նախանձը, ազգություն չի Ճանաչում, այն համամարդկային կատեգորիա է, բայց Հայաստանի նման փոքր երկրի համար հատկապես կործանարար է»: