Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Հայրապետյանի ձերբակալման գործում Կոմանդոսը տեսնում է Ադրբեջանին

Քաղաքականություն
komandos

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, այսօր մեկ անգամ եւս շեշտեց, որ իր համոզմամբ՝ գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալման գործում խառն է Ադրբեջանի մատը։ Նա կարծում է, որ ՌԴ ղեկավարները դրա հետ կապ չունեն, որ դա արել են Ադրբեջանի եւ ՌԴ ՖՍԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաները: Ըստ Կոմանդոսի՝ Ադրբեջանը տարիներ շարունակ Լեւոն Հայրապետյանի հետեւից ընկած էր, որովհետեւ անընդհատ հայտարարում էին, որ Հայրապետյանը ԼՂ բանակն է ֆինանսավորում, ավելին, հայտարարում էին, որ ինքն իր համար բանակ է ստեղծում. «Ըստ ամենայնի՝ խոսքը ռազմական ուսումնարանի մասին է, որը նա կառուցում է ԼՂ-ում, ես էլ այնտեղ որպես խորհրդական աշխատում եմ: Նա հրավիրում է աշխատելու կազակներին, որոնք Լեռնային Ղարաբաղի անկախության կողմնակիցներ են, եւ դա անտարբեր չի թողնում ադրբեջանցիներին: Նրանք Լ. Հայրապետյանից ազատվելու նպատակ դրեցին եւ այս պահին հասան իրենց ուզածին: Սա իմ կարծիքն է»: Ավելին՝ քիչ անց