Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Գրիգորյանը առաջինն էր Բարսելոնում

Սպորտ
sport-chess2

Բարսելոնում ավարտված «Սան Մարտի» շախմատի միջազգային 14-րդ փառատոնում հաղթանակ տարավ Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը: Մեր 19-ամյա գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը: Յոթական միավոր ունեցող չորս շախմատիստների մեջ լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ տեղը զբաղեցրեց պերուացի Խորխե Կորին, իսկ 3-րդը՝ նրա հայրենակից Էդուարդո Մարտինեսը: Հայաստանի երկրորդ պատվիրակ, 51-ամյա գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, որը վաղուց բնակվում է Իսպանիայում, 6 միավորով զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը: