Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար փաստաբան՝ անհիմն տուգանվածների համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
eX4CneOEiok

«Գալիկյան» փաստաբանական գրասենյակը առաջարկում է անվճար ծառայություններ այն քաղաքացիներին, ովքեր խախտումներ չեն կատարել կարմիր գծերով, խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներով կամ արագաչափ սարքերով սահմանված կանոններում, սակայն ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Փաստաբանական գրասենյակի տնօրեն Գարիկ Գալիկյանն այսպիսի որոշում է կայացրել, երբ ինքն է ընկել նման իրադրության մեջ։ Նրան անգամ օրենքով սահմանված ժամկետում չեն ծանուցել իր` իբր կատարած խախտման մասին։ Պարոն Գալիկյանը իմացել է այդ մասին, երբ արդեն նրա բոլոր հաշիվները կալանքի տակ են եղել. «Ըստ օրենքի` եռօրյա ժամկետում պետք է ծանուցեն, բայց մենք չգիտես ինչի շատ ուշ ենք ստանում, կամ ընդհանրապես չենք ստանում, ու իմանում ենք միայն այն ժամանակ, երբ արդեն հաշիվները արգելափակվում են»։ Փաստաբանը իր մասնագիտական փորձով կարողացել է հասնել արդարության, սակայն մտավախություն ունի, որ ամեն քաղաքացի չէ, որ կպայքարի իր իրավունքների համար. «Անձը տեսնում է, որ օրինակ 20,000 դրամ տուգանք պետք է վճարի։ Իսկ իր իրավունքները պաշտպանելը իր վրա ավելի թանկ կնստի, փաստաբան պետք է վարձի, քաշքշուկի մեջ ընկնի, նյարդերը քայքայի։ Դրա համար մեր քաղաքացիները նախընտրում են լուռ վճարել տուգանքը՝ անգամ, եթե չեն կատարել տվյալ խախտումը։ Դրա համար էլ մեր գրասենյակը որոշեց, որ պետք է անվճար օգնենք քաղաքացիներին»։