Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիրի քաղաքապետը գլխուղեղի սալջարդ է ստացել

Կարևոր լուրեր Հասարակություն
timthumb.php_1

Քաշաթաղում ականի պայթյունից տուժած Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը եւ մյուս երկու անձանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը, հիվանդանոց ընդունվելուց հետո նրանք ստացել են առաջին բուժօգնություն, եւ նրանց մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, ուղեղի ցնցում։ Իսկ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի սալջարդ, արյունազեղում, դեմքի բազմաթիվ վնասվածքներ եւ ձեռքի 5-րդ մատի կոտրվածք։ Նրանք գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում։ Հիշեցնենք, որ այսօր Քաշաթաղում տեղի էր ունեցել ականի պայթյուն։ Մեքենայի վարորդը տեղում մահացել էր, իսկ Արմավիրի քաղաքապետը եւ նրան ուղեկցող եւս երկու անձինք ստացել էին վնասվածքներ։ Նրանք ուղղաթիռով Ղարաբաղից տեղափոխվել էին Երեւան։