Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյունը կարող ենք արդյունավետ օգտագործել (տեսանյութ)

Տնտեսություն
snow

«Հայաստանում կան ձնամբարներ ստեղծելու հնարավորություններ, բայց դրանք չեն օգտագործվում»,-վստահեցնում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մաթեմատիկոս Ռուբեն Համբարձումյանը։ «Բոլորը գիտեն, որ Հայաստանում ջրի մեծ մասը գալիս է սարերից։ Եթե մենք կարողանանք ամբարել ձմռանը սարերի վրա կուտակած ձյունը, կարող ենք դա հետագայում օգտագործել ոռոգման նպատակներով»,-նշում է նա։ Պարոն Համբարձումյանը ձնամբարներ ստեղծելու մի քանի միջոցներ է առաջարկում. «Ձյունը կարելի է ամբարել դասական բուլդոզերներով ձյունը իրար վրա հավաքելով։ Կան շվեյցարական գորգեր, որոնք հատուկ նախատեսված են կուտակված ձյունը պահելու համար, բայց լավագույնը եղանակը հատուկ մեքենաներն են, որոնք Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում շատ են օգտագործվում։ Ես Ծաղկաձորում տեսել եմ այդպիսի 5 մեքենա, որոնք անգործ կանգնած են»։ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը ողջունում է ձնամբարներ կառուցելու գաղափարը։ Բնապահպանի կարծիքով՝ դրանք չեն կարող վնասել էկոհամակարգը.«Ցանկալի կլիներ, որպեսզի պիլոտային փուլ իրականացվեր և ուսումնասիրվեին դրական ու բացասական ազդեցությունները։ Եթե մենք կարողանանք ճիշտ բաշխել ժամանակահատվածը և աշխատանքը, մենք կստանանք ոռոգման նոր ջուր, բայց սա չի նշանակում, թե ջրամբարներ պետք չեն, այլ հակառակը՝ սրանք լրացնելու են միմյանց»։ Տիկին Դանիելյանը տեղեկացրեց, որ ձնամբարներ ստեղծելու նախագիծը արդեն ներկայացվել է կառավարությանը. «Մենք կառավարությունում ունենք կայուն զարգացման ծրագրի խորհուրդ, և ես անձամբ եմ ներկայացրել մեր նախագիծը, կառավարությունը առաջարկել է հարցը քննարկել բնապահպանության նախարարության հետ, և մենք մոտ օրերս պատրաստվում ենք հանդիպել և քննարկել Հայաստանում ձնամբարներ կառուցելու նախագիծը»։ Anushik-Dzyun