Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բոինգ-777» ինքնաթիռը կործանել են ռուս անջատողականները. դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
kuxta

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան համոզված է՝ «Բոինգ-777» ինքնաթիռը կործանել են ռուս անջատողականները Ռուսաստանից մատակարարվող զենքով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա տեղեկացրեց, որ ուրիանական իշխանություններն տիրապետում են ողջ փաստերին, ըստ որոնց՝ ինքնաթիռը կործանվել է Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականների կողմից։ «Ես կարծում եմ, որ անջատողականներին Ռուսաստանը ապահովել է ոչ միայն կրակային, այլև կետային զենքերով։ Չէին կարող նրանք կրակել պարսատիկներից»,- ասաց դեսպանը։ Նա նաև փոխանցեց, որ ուրաինական իշխանությունները շահագրգռված են հետաքննության օբյեկտիվ ընթացքով։ Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող մալայզիական ավիաընկերության «Բոինգ 777» մարդատար ինքնաթիռը ընկել էր Դոնեցկի մարզում` Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում: Դեսպանն իր խոսքում հաճախ էր շեշտում «ահաբեկիչ» որակումը, լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանն աջակցելով ռուսամետ զինյալներին՝ աջակցո՞ւմ է նաև ահաբեկչությանը, պարոն Կուխտան պատասխանեց. «Մենք հստակ ասում ենք, որ անջատողականները կամ ահաբեկիչները, ինչպես ուզում եք անվանեք նրանց, ճանաչվեն որպես իրական ահաբեկիչ։ Այս պարագայում Ռուսաստանը զինում է ահաբեկիչներին»։ Դեսպանը նաև խոսեց հայ-ուկրաինական հարաբերություններից՝ ուշադրության կենտրոնում պահելով մշակութային շփումները։ Պարոն Կուխտան հատկապես առանձնացրեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում Սերգեյ Փարաջանովի կերպարը. «Փարաջանովը մեծ ներդրում ունի ուկրաինական մշակույթում։ Բացի այդ, նա նաև հայ էր՝ ծնված Վրաստանում, ով բանտարկվեց հակառուսական դիրքորոշման համար։ Եթե Փարաջանովն այսօր կենդանի լիներ, նա Մայդանում պայքարողներից մեկը կլիներ»,- ասաց Ուկրաինայի դեսպանը։