Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրիկյանը գուշակում է այս աշնան բովանդակությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
10050841069dbe5dd9a3420da55bcfd2

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը նամակ է ներկայացրել Սերժ Սարգսյանին` պահանջելով նրա հրաժարականը: Այս մասին այսօր հայտարարեց Պարույր Հայրիկյանը: Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ ներկայիս ռազմավարական պայմաններում Հայաստանի և հայ ժողովրդից շահերից է բխում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հայրիկյանի խոսքով՝ Հայաստանի վիճակն օրհասական է, և այս պայմաններում միակ ելքը նրա հրաժարականն է. «Հայաստանի վիճակն ավելի վատ է, քան Ցեղասպանության տարիներին: Պետք է Սերժ Սարգսյանը հավաքի իր թիմակիցներին և հրաժարական տա, պետք է նա խոստովանի, որ ձախողվել է և ներողություն խնդրի ժողովրդից»,- հավելեց Հայրիկյանը: Վերջինիս կարծիքով՝ վարչապետը և ԱԺ նախագահը նույնպես պետք է հրաժարական տան: Պարույր Հայրիկյանը նաև նշեց, որ ՄՄ-ին անդամակցելուց հետո մեր երկրի վիճակն ավելի է վատթարանալու. «Ժողովուրդն արդեն իր վրա զգում է գազի, էլեկտրաէներգիայի թանկացումները, ՄՄ-ին անդամակցելուց հետո այդ թանկացումներ լինելու են բոլոր ապրանքների համար», - փաստեց նա: Հայրիկյանի կանխատեսմամբ՝ աշունը թեժ կլինի միայն տրանսպորտի թանկացման, էլեկտրաէներգիայի սակագնի համար պայքարում, բայց պայքար չի մղվի Հայաստանի ժողովրդավարության համար: ԱԻՄ առաջնորդը քառյակի կատարած քայլերը չնչին համարեց. «Քառյակի արած քայլերը միայն կոսմետիկ են, դրանք ոչինչ չեն անում, եթե ինչ- որ բան էլ անեն, ապա դա հերթական խաբեբայությունն է լինելու», - ավելացրեց Հայրիկյանը: Անդրադառնալով Լևոն Տեր- Պետրոսյանի հարցազրույցին, Հայրիկյանը նշեց, որ Լևոն- Տեր Պետրոսյանն իրեն արդեն թաղել է և իրավունք չունի նման հայտարարություններ անելու։